211652_close_icon
views-count1405 դիտում article-date 08:02 29-11-2014

Հնդկաձավարն արդեն թանկացել է. ՀԺ

«Հայկական ժանամակ» թերթը գրում է, որ Հայաստանի խանութներում հնդկաձավարը մի քանի օրվա ընթացքում թանկացել է 60-70 տոկոսով: Եթե նախկինում մեկ կիլոգրամանոց տուփով փաթեթավորված հնդկաձավարը արժեր 1100 դրամ, ապա այժմ դրա գինը 1900 դրամ է: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտոպանության հանձնաժողովից հայտնել են, թե հնդկաձավարի շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ չկան, ուստի հանձնաժողովը այդ շուկայով չի հետաքրքրվել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, օրինակ անցած տարի և այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան հնդկաձավար գրեթե չի ներկրվել և Հայաստանում չի արտադրվել: Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ հնդկաձավարի շուկան ամբողջությամբ ստվերում է: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր