211652_close_icon
views-count1066 դիտում article-date 18:26 26-11-2014

«Ռեալ»-ը ձեռք է բերել «Մալյորկա»-ի պատանի տաղանդին

Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, հաջորդ ամռանը «Մալյորկա»-ի 18-ամյա տաղանդավոր կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Նշվում է, որ կողմերը արդեն համաձայնեցրել են տրանսֆերի պայմանները: Գործարքի արժեքը կկազմի 880 հազար ֆունտ: Ասենսիոն «Մալյորկա»-ի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի հոկտեմբերին: Մինչ այժմ 18-ամյա խաղացողը «կղզիաբնակների» կազմում անցկացրած 28 խաղում 3 գոլ է խփել:

Նմանատիպ նյութեր