211652_close_icon
views-count16659 դիտում article-date 11:01 26-11-2014

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ մատուցեց հաշմանդամ ազատամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օահանյանը, տեղեկանալով հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Փափազյանի հետ տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, օգնության ձեռք է մեկնել նրան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ս. Փափազյանը պատմեց. «Երեկ պաշտպանության նախարարությունից մեր տուն էին այցելել 3 հոգի և մեր ընտանիքին դրամական օգնություն հանձնեցին նախարար Սեյրան Օհանյանի կողմից: Ճիշտն ասած, պատրաստվում էի նամակ-խնդրանքով դիմել նախարարին, սակայն ստացվեց, որ շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Նախարարն ինքը առաջինը օգնության ձեռք մեկնեց, ինչի համար իմ և ընտանիքիս անունից խորին շնորհակալությունս եմ հայտնում Սեյրան Օհանյանին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այդ դժվարին օրերին սատար կանգնեցին ինձ»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/16/33617/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Առավոտյան՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ղափանցյան փողոցի թիվ 16 տան բնակիչ, 56-ամյա Սամվել Փափազյանը , ով տևական ժամանակ փորձում էր զբաղվել ֆերմերային գործունեությամբ, իր տան հարևանությամբ կառուցած գոմում ականատես էր եղել ոչխարների և ուլերի սպանդի: Գայլերը հոշոտել էին 40 ոչխար և 7 այծ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Փափազյանը հայտնեց, որ ոչխարների ու այծերի մեծ մասը մայրացու էին և օրեր անց պետք է ծնեին: Իսկ 3 օր անց, [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/19/33954/]նոյեմբերի 19-ին[/url], Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն ու Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն այցելեցին Արաբկիր վարչական շրջանի Խափանցյան փողոցի 16 տան բնակիչ, հաշմանդամ ազատամարտիկ, 56-ամյա Սամվել Փափազյանին: Հ. Անտոնյանի կողմից Ս. Փափազյանին ու նրա կնոջը հանձնվեցին Լոռու մարզից բերված 10 մայրացու ոչխարներ, իսկ Ա. Քոթանջյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից դրամական օգնություն հանձնեց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արտակարգ դեպքի մասին տեղեկացվել էր նաև Երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ով հանձնարարել էր, որպեսզի ԵԿՄ-ն նույնպես օգնության ձեռք մեկնի ազատամարտիկին: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր