211652_close_icon
views-count104560 դիտում article-date 14:26 21-12-2018

Մինչ Արմավիրի մարզպետն ու Էջմիածնի քաղաքապետը ծանրութեթև կանեին, թե արդյո՞ք արժի օգնել Արցախում զոհված զինվորի հաշմանդամ ծնողներին, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանն անակնկալ մատուցեց նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դեկտեմբերի 19-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Արմավիրի մարզում րոպեների ընթացքում Զվարթնոց թաղամասի Մանուշյան փողոցի տներից մեկի տանիքում առաջացած խոշոր հրդեհի մասին։ Թե [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, թե ամուսիններ՝ 58-ամյա Գենյա Զադինյանի և 51-ամյա Մարգարիտա Զադինյանի հարևանները խնդրանքով դիմել էին բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեին 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդություն ունեցող ամուսիններին, քանի որ հրդեհի հետևանքով տանիքն ամբողջովին վնասվել էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Արմավիրի մարզպետն ու Էջմիածնի քաղաքապետը ծանրութեթև կանեին, թե արդյո՞ք ճիշտ է իրենց կողմից օգնության ձեռք մեկնելը տարիներ առաջ Արցախի Հադրութի զորամասում ծառայող ու զոհված տղայի ընտանիքին, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանի օգնականը, ծանոթանալով [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակմանը, կապ է հաստատել ամուսինների հետ և Կ. Բոթոյանի կողմից ընտանիքին է փոխանցել 240 քմ մակերեսով որակյալ, նոր թիթեղներ, որպեսզի ընտանիքը կարողանա կարճ ժամանակում տանիքի վերանորոգման հարցերը լուծի, իսկ այդ հարցում ընտանիքը նույնպես միայնակ չի. նրանց օգնության ձեռք են մեկնում հարևանները ու երևի ճիշտ է ասված՝ «մարդու մատը փուշ է մտնում, առաջինը հարևանն է հասնում»։ Ամուսիններն իրենց շնորհակալանքի ու երախտիքի խոսքն են ուղղում Կ. Բոթոյանին՝ ասելով. «Ճիշտն ասած, երբ զանգահարեց օգնականն ու հայտնեց, չհավատացինք՝ մտածելով, որ ոչ ճանաչում ենք, ոչ էլ մեր մարզի բնակիչ է, սակայն անակնկալի եկանք նրա այդ մարդասիրական քայլից։ Մեր ազգին նրա նմաններն են պետք»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/19/1113209/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածնի վարչական տարածքի Զվարթնոց թաղամասի Մանուշյան փողոցի տներից մեկում: Մինչ կժամանեին Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը, կրակի տարածման դեմ պայքարել էին քաղաքացիները: Պարզվել էր որ կրակը բռնկվել է թիվ 18 տան տանիքում, այնուհետև՝ թիվ 16: Հրդեհի տարածումը հրշեջների և քաղաքացիների շնորհիվ նախ կանխվել էր, այնուհետև մարվել: Ամբողջությամբ այրվել էր թիվ 18 տան տանիքի 120 քմ մակերեսը և թիվ 16 տան տանիքի մոտ 10 քմ հատվածը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասել էին. «Ժողովրդական խոսքը ճիշտ է, երբ ասում է՝ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Տանն ապրում են թոշակառու ամուսինները, ովքեր նաև ունեն առողջական խնդիր: Տղան 2008թ.-ին Հադրութում ծառայելիս է եղել և զոհվել է: Կինը՝ 51-ամյա Մարգարիտա Զադինյանը, երկրորդ կարգի հաշմանդամ է, ամուսինն էլ՝ 58-ամյա Գենյա Զադինյանը՝ 3-րդ կարգի հաշմանդամ: Նրանց թոշակը կազմում է 90 հազար դրամ ու այդ գումարով նրանք հաստատ չեն կարող տանիքը վերանորոգել: Խնդրում ենք բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն այս ընտանիքին, մանավանդ, որ նրանք ոչ թե գումար են խնդրում, այլ գոնե շինանյութով օգնեն»։ [b]Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/051164400154538812717740.png[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր