211652_close_icon
views-count20075 դիտում article-date 13:22 19-11-2014

Երևանի քաղաքապետը, Արաբկիրի թաղապետն ու ԵԿՄ նախագահը սատար կանգնեցին հաշմանդամ ազատամարտիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն ու Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն այցելեցին Արաբկիր վարչական շրջանի Խափանցյան փողոցի 16 տան բնակիչ, հաշմանդամ ազատամարտիկ, 56-ամյա Սամվել Փափազյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետի խորհրդականը դատարկաձեռն չէին այցելել ազատամարտիկին: Հ. Անտոնյանի կողմից Ս. Փափազյանին ու նրա կնոջը հանձնվեցին Լոռու մարզից բերված 10 մայրացու ոչխարներ, իսկ Ա. Քոթանջյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից դրամական օգնություն հանձնեց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արտակարգ դեպքի մասին տեղեկացվել է Երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ով հանձնարարել է, որպեսզի այսօր կամ վաղը ԵԿՄ-ն նույնպես օգնության ձեռք մեկնի ազատամարտիկին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/16/33617/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Առավոտյան, ժամը 08:00-ի սահմաններում, Ղափանցյան փողոցի թիվ 16 տան բնակիչ, 56-ամյա Սամվել Փափազյանը, ով տևական ժամանակ փորձում էր զբաղվել ֆերմերային գործունեությամբ, իր տան հարևանությամբ կառուցած գոմում ականատես էր եղել ոչխարների և ուլերի սպանդի. գայլը կամ գայլերը հոշոտել էին 40 ոչխարի և 7 այծերի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Փափազյանը հայտնել էր, որ ոչխարների ու այծերի մեծ մասը մայրացու են և օրեր անց պետք է ծնեին: Մի քանի հարևաններ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ Սամվելը նախկին ազատամարտիկ է և 2-րդ կարգի հաշմանդամ: Բանկերից մեկից վարկ էր վերցրել և ներդրել այն ֆերմերային գործունեության մեջ, սակայն այսօր փաստի առաջ է կանգնած: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արաբկիրի հրշեջ-փրկարարները, սակայն նրանք այնտեղ անելիք չունեին: Դեպքի մասին տեղեկացվել էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ով ժամանել էր նշված վայր, որպեսզի տեղում ծանոթանա դեպքի մանրամասներին և հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնի հաշմանդամ ազատամարտիկին: Բնակիչներին ավելի շատ անհագստացրել էր այն փաստը, որ գայլերն արդեն իրենց սև գործն անում են Երևանի արվարձաններում, և եթե պատկան մարմինները դրա դեմը չառնեն՝ «գելերին շառ չկա, մեկ էլ տեսար՝ մտան Ազգային ժողով»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր