18889 դիտում
10:28 23-11-2014
Նոր մանրամասներ՝ Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. տուժածներն են՝ Երեւանի քաղաքապետարանի եւ Ֆինանսների նախարարության աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ KIA Cerato մակնիշի 096 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Կոմիտասի 45ա շենքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Նազարեթյանը, իսկ Nissan Pathfinder մակնիշի 33 RD 101 համարանիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 59-ամյա Ռուբիկ Դավթյանը:
Հիվանդանոց են տեղափոխվել Ռ. Դավթյանն ու նրա ուղեւորուհի, համագյուղացի, 55-ամյա Նաիրա Թադեւոսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով KIA-ի վարորդ Ն. Նազարեթյանը աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, իսկ ավտոմեքենան հաշվառված է քաղաքապետարանի աշխատակազմի հաշվեկշռում:
Nissan-ի վարորդ Ռ. Դավթյանը աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդական:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/20/34128/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարգարյան, Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել էին Nissan մակնիշի 33 RD 101 համարանիշի և KIA մակնիշի 096 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել էր: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների, 2 հոգու տեղափոխել էր հիվանդանոց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
60657 դիտում
11:10 16-12-2024
Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ