211652_close_icon
views-count1147 դիտում article-date 08:14 22-11-2014

Ընկերություններին ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում զսպել են. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այս տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է լինելու: Օբյեկտիվ պատճառների շարքում է հանքարդյունաբերության և կապի ոլորտներում մի քանի խոշոր ծրագրերով ներդրումների ավարտը։ Իսկ սուբյեկտիվների շարքում նշվում են ներդրողների սպասողական տրամադրությունները Հայաստանից՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի հետ կապված: Պոտենցիալ ներդրողներին ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում էլ զսպել են ՌԴ-ի տնտեսությունում արձանագրվող միտումները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր