211652_close_icon
views-count19857 դիտում article-date 15:07 15-11-2014

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 7 վիրավոր. ՃՈ աշխատակիցները ժամանել են բավականին ուշ, իսկ իրավիճակը դարձել էր պայթյունավտանգ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ, 45-ամյա Արմենակ Ավետիսյանի վարած Վազ 21102 մակնիշի 34 ՏZ 882 համարանիշի և Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 30-ամյա Ավիկ Ստեփանյանի վարած առանց համարանիշների Lexus մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «02»-ի վարորդ Ա. Ավետիսյանը և իր ուղևորներ՝ համագյուղացիներ, 59-ամյա Լյովա Ավետիսյանը, 43-ամյա Ալիտա Ավետիսյանը, 21-ամյա Սյուզի Ավետիսյանը, 18-ամյա Լուսինե Ավետիսյանը տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ Lexus-ի վարորդ Ա. Ստեփանյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Կիևյան 7 շենքի բնակիչ Ռաֆայել Վարդանյանը տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր են բավականին ուշացումով ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, և ըստ տեղեկությունների՝ երկար ժամանակ վթարի վայրում ՃՈ աշխատակիցների ուշացման պատճառով ստեղծվել էր քաոսային իրավիճակ և միայն Գավառի ոստիկանների միջամտության արդյունքում ամեն ինչ կարգավորվել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Գավառի քննչական բաժում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր