211652_close_icon
views-count964 դիտում article-date 22:37 31-10-2014

Դեվիդ Մոյեսը կարող է գլխավորել «Ռեալ Սոսիեդադ»-ը

«Ռեալ Սոսիեդադ»-ի նախագահ Խոակին Ապերիբայը «Մանչեսթեր Յոնայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսի հետ բանակցություններ վարելու նպատակով մեկնել է Լոնդոն, տեղեկացնում է ESPN-ը: Մոյեսը դիտարկվում է որպես «Ռեալ Սոսիեդադ»-ի գլխավոր մարզիչ Յագոբե Արասատեի փոխարինող: Արասատեի գլխավորությամբ Սան-Սեբաստիան քաղաքը ներկայացնող ակումբը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ տեղը, իր ակտիվում ունենալով ընդամենը 6 միավոր: Հիշեցնենք,որ Մոյեսի վերջին աշխատավայրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն էր, որտեղից նա պաշտոնական արվեց 2014 թվականի գարնանը: Մինչ այդ Մոյեսը 10 տարի հանդիսանում էր «Էվերտոն»-ի գլխավոր մարզիչը:

Նմանատիպ նյութեր