211652_close_icon
views-count10705 դիտում article-date 12:11 20-10-2014

Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne-ն ու BMW-ն. վարորդները 1 ժամից ավելի է, սպասում են «մեծն» ԱՊՊԱ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne մակնիշի 10 RP 045 համարանիշի և BMW մակնիշի 24 ՕՏ 333 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Նշված հատվածում երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, քանի որ վարորդները 1 ժամից ավելի է, սպասում են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին: Նախնական տվյալներով PORSCHE CAYENNE մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 2.000.000 ՀՀ դրամ, իսկ BMW մակնիշի մեքենայինը՝ 330.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, PORSCHE CAYENNE մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 200.000 ՀՀ դրամ, իսկ BMW մակնիշի մեքենայինը՝ 41.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր