33924 դիտում
16:49 29-11-2016
Երևանում՝ Կենտրոն թաղապետարանի հարևանությամբ բախվել են BMW X6-ը, Daewoo-ն ու Citroen-ը. մինչ ՃՈ-ն օպերատիվորեն ժամանել է, վարորդները սպասում են «մեծն» ԱՊՊԱ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Տերյան փողոցում՝ Կենտրոն թաղապետարանի հարևանությամբ բախվել են Daewoo մակնիշի 35 TO 010 համարանիշի, Citroen մակնիշի 488 AD 61 համարանիշի և BMW X6 մակնիշի 07 ND 777 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Աղասի Մանուկյանն ու տեսուչ Հայկ Չիլինգարյանը։ Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի «մեծն» ԱՊՊԱ-ն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սկզբից բախումը եղել է BMW X6-ի ու Citroen-ի միջև, որից հետո հարվածի արդյունքում BMW-ն մասամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել հանդիպակաց գոտիով երթևեկող Daеwoo-ին։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանում է հետաքննիչը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2155 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)