211652_close_icon
views-count18703 դիտում article-date 12:11 19-10-2014

Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ “Կարմիր բլուր” կայարանում. խոլերայի արդյունքում երեխաները տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Արարատյան 97 հասցեում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տարածքն ավելի շատ հայտնի է ինչպես “Կարմիր բլուր” կայարան , որը Շենգավիթ վարչական շրջանի տարածքում է: Թվով 40 տուն ունեցող այս տարածքում բնակվում են 180-ից ավելի քաղաքացիներ, այդ թվում` մեծահասակներ, երեխաներ: Մեծահասակների մեջ կան նաև հաշմանդամներ, ովքեր 2 օր է գիշերում են իրենց անձնական օգտագործման մեքենաներում: Ֆոտոլագրողիր հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են. “ Մեկ ամսից ավելի է տարածքը վերածվել է համաճարակային կենտրոնի, ինչի պատճառը նշված տարածքով անցնող ջրահեռացման խողովակների վնասված լինելն է: Լցված են կեզտաջրերով, իսկ մի քանի հատվածներից էլ կեղտաջրերը դուրս են թափվում ու լցվում են տները: Բնակիչների ահազանգին միայն արձագանքել են Շենգավիթի ոստիկաններն ու ԱԻՆ փրկարար ծառայության 9-11-ի աշխատակիցները, իսկ քաղաքապետարանի, Շենգավիթ վարչական շրջանի և խցանված կոյուղին մաքրող ընկերության չինովնիկները չեն բարեհաճում, անգամ այն դեպքում, երբ բազմաթիվ անգամ ահազանգել են 1-85 թեժ գիծ, իսկ թե այնտեղ նստած չինովնիկները երբ կբարեհաճեն` իրենց նստատեղերը փափուկ տեղերից բարձրացնելով` չգիտենք: Մի քանի երեխաներ, որոնցից 5-ը այս պահին գտնվում են Նորքի ինֆեկցիոն կենտրոնում վարակվել են այս գարշահոտից: Սանիպիտկայանի մի աշխատակից եկավ, ով կլիներ 90 տարեկան, նայեց անհոդաբաշխ բառեր արտասանելով` հեռացավ”: Բնակիչներն այլ ելք չունենալով հայտարարում են, որ եթե մինչև երկուշաբթի հարցը չկարգավորվի, բոլորով պաշարելու են Երևանի քաղաքապետարանի շենքը: Այս պահին արդեն ժամանել են Ջրմուղի ներկայացուցիչները, ովքեր ասես գտնվում են ‘Что? Где? Когда?” խաղում` մտածում են, բայց չեն կարողանում լուծել հարցը, պատճառաբալեով, թե` ”Մեկ տրակտոր ունենք”: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել պատկան մարմինների տեսակետը: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր