84275 դիտում
16:55 29-05-2019
32-ամյա ամուսինը «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրում է իր հղի կնոջը սխալ բուժում նշանակելու մեջ, ինչի արդյունքում հղիությունն ընդհատվել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 28-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Միհրան Խ.-ի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2018 թվականի սեպտեմբերից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում Կարմիր բլուր փողոցի 27 հասցեում գործող «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից ոչ պատշաճ պարտականությունների կատարման պատճառով սխալ բուժում է նշանակվել իր 28-ամյա կնոջը, ինչի արդյունքում ապրիլի 19-ին կնոջ՝ 5-6 ամսական հղիությունն ընդհատվել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մանկաբարձ-գինեկոլոգը եղել է Ռուզաննա Հովհաննիսյանը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: