20145 դիտում
12:06 13-10-2014
Առեղծվածային մահ՝ Ամիրյան փողոցում. ոստիկանությունը պարզում է 55-ամյա իրանցու մահվան հանգամանքները
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևանի շտապ օգնության թիվ 07 խումբը Ամիրյան փողոցից իրենց կենտրոն է տեղափոխել տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի աշխատակիցները պարզել են, որ մահացածը Իրանի քաղաքացի, 55-ամյա Էսֆանտիար Կայհանին էր:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաժշկական: Ոստիկանությունը պարզել է, որ դին հիվանդանոց է տեղափոխվել Ամիրյան փողոցի վրա գտնվող «Վիվասել»-ի մասնաշենքի մոտից:
Նմանատիպ նյութեր
69875 դիտում
17:30 15-01-2014
Առեղծվածային մահ Գյումրիում, Կումայրիի ոստիկանները պարզում են 66-ամյա տղամարդու մահվան հանգամանքները