Առեղծվածային մահ Գյումրիում, Կումայրիի ոստիկանները պարզում են 66-ամյա տղամարդու մահվան հանգամանքները
                        Քիչ առաջ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժին, որ Գորկի փողոցի 50 տանը տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն նշված տուն են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը`  փորձագետի և դատաբժիշկի հետ,  ովքեր նշված տանը հայտնաբերել են 66-ամյա Մարգար Զաքարյանի դին:
Ըստ նախնական տեղեկությունների,  մահվան պատճառը դժբախտ պատահարն է եղել,  քանի որ մարմնի վրա կան այրվածքի հետքեր, սակայն վերջնական պատասխանը մահվան պատճառի մասին,  պարզ կլինի դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

