211652_close_icon

Ինչո՞ւ են Ազգային Ժողովի նախագահը և նրան ուղեկցող թիկնապահները կոպիտ կերպով խախտում երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count30899 դիտում article-date 19:14 09-10-2014
Ճանապարհային Ոստիկանության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը օրեր առաջ ՃՈ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ չեն հանդուրժելու այն օրինախախտ վարորդներին, ովքեր կլինեն պետական կառույցների, այդ թվում` օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ: ՃՈ աշխատակիցներն առաջին հերթին պետք է նրանց օրինախախտումները արձանագրեն, որպեսզի շարքային քաղաքացին հավատա, որ ՃՈ աշխատակցի համար անպարտելի օրինախախտ վարորդ չկա: Այսօր` հոկտեմբերի 9-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որում երևում է թե ինչպես են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին սպասարկող BMW մակնիշի 001 ՕՕ 01 և նրան ուղեկցող Nissan մակնիշի 035 OO 01 և մեկ այլ Nissan մակնիշի 036 ՕՕ 01 համարանիշի ավտմենքենաների վարորդները Հալաբյան փողոցում կոպիտ կերպով խախտում են ճանապարհային երթևեկության կանոոները` չթույլատրելի հատավածով շրջադարձ կատարելով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր