211652_close_icon
views-count1752 դիտում article-date 00:52 02-10-2014

«Արսենալ» -ը քարուքանդ արեց «Գալաթասարայ»-ին. Ուելբեքը՝ հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը Լոնդոնում «ջերմ ընդունելության» արժանացրեց թուրքական «Գալաթասարայ»-ին: «Զինագործները» 4:1 հաշվով պարտության մատնեցին ստամբուլյան ակումբին: Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց լոնդոնցիների հարձակվող Դանի Ուելբեքը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ևս մեկ գոլ հեղինակեց Ալեքսիս Սանչեսը: Հարկ է նշել, որ 60-րդ րոպեին «Արսենալ»-ի դարպասպահ Վոյցեխ Շչեսնին սեփական տուգանայինում կանոնները խախտեց մրցակցի խաղացողի նկատմամբ և հեռացվեց խաղադաշտից: Միակ գոլ թուրքական ակումբը խփեց 11 մետրանոց հարվածով: Աչքի ընկավ Բուրակ Յիլմազը: Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի սաները իրենց առաջին միովերնը վաստակեցին եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի ընթացիկ խաղարկությունում: Հիշեցնենք, որ առաջին տուրում լոնդոնյան թիմը 0:2 հաշվով հյուրընկալվելիս զիջել էր «Բորուսիա»-ին: «Արսենալ» - «Գալաթասարայ»՝4:1 Գոլեր՝ Ուելբեք 22՛, 30՛, 52՛, Սանչես 41՛ - Յիլմազ 63՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր