211652_close_icon
views-count25640 դիտում article-date 21:18 25-09-2014

Ողբերգական վրաերթ՝ Կոտայքի մարզում․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց․ 4-ամյա տղան մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 25֊ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19․30֊ի սահմաններում Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ 25֊ամյա Գագիկ Խաչատրյանը Երևան֊Աբովյան ավտոճանապարհին՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Վազ 2121 մակնիշի 43 ՕԼ 401 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ, հայր և որդի՝ 4֊ամյա Հարություն Մովսիսյանին և 30֊ամյա Գևորգ Մովսիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ, ցավոք, երեխան մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2֊րդ սպայական գումարտակի 3֊րդ վաշտի 1֊ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչ Արմեն Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նմանատիպ նյութեր