211652_close_icon
views-count25242 դիտում article-date 17:46 15-09-2014

«Գայի» աշխատակիցները վերջ դրեցին գիշերային չղջիկի կյանք վարող մեր օրերի «Շորի ու Շորշորի» արկածներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի իրենց տրանսպորտային միջոցների վրա չտեղադրեն գերձայնային ազդանշաններ, հակառակ դեպքում այն տեղադրող վարորդների ավտոմեքենաները կտեղափոխվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ, իսկ մեքենայատերերն էլ խոշոր չափի գումարով կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբրի 13-ին Երևանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Toyota Camry մակնիշի 015 ՈՈ 55 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 016 ՈՈ 55 համարանիշի ավտոմեքենաները, քանի որ ՃՈ-ն օպերատիվ տվյալներ էր ստացել, որ դրանց վրա կան գերձայնային ազդանշաններ: Մեքենաները տեղափոխելով տուգանային հրապարակ՝ պարզվել է, որ ստացված օպերատիվ տվյալները համապատասխանում են իրականությանը և վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Պարզվել է նաև, որ նրանք սովորության համաձայն ամեն օր՝ կեսգիշերին, սիրել են «գիշերային չղջիկի կյանք» վարել և գերձայնային ազդանշաններով միշտ խախտել են երևանցիների անդորրը, ինչի համար էլ մարդիկ անուն էին դրել նրանց՝ «Մեր օրերի Շորն ու Շորշորը»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր