211652_close_icon
views-count34340 դիտում article-date 11:58 12-10-2014

"Ոսկե երիտասարդների" բուի գիշերային արկածներին վերջ տվեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որ իրենց երկաթյա նժույգները վարելու ժամանակ ավտոմեքենայի վրայից չհանեն համարանիշները: Հակառակ դեպքում` ցանկացած վարորդ կամ ավտոմեքենայի սեփականատեր, անկախ զղաղեցրած դիրքից, պաշտոնից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ ավտոմենքենաներն էլ տեղափոխվելու են ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ: Այսօր` հոկտեմբերի 12-ին, կեսգիշերին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Արգավանդի բնակիչ Հրաչյա Սիմոնյանի վարած Porsce Cayenne մակնիշի 01 VТ 101 համարանիշի, Երևանի բնակիչ Աշոտ Բաղդասարյանի վարած BMW X6 մակնիշի 015 ММ 01 համարանիշի և Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ Անդրանիկ Մինասյանի վարած Mercedes G 55 մակնիշի 91 RR 900 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված անձիք կեսգիշերին Երևան-Սևան ավտոճանապարհը “չափչփելուց” են եղել`մեքենաների վրայից հանելով համարանիշները: Ինչքան պետք է “ոսկե երիտասարդները” գիշերային բուի նման առանց համարանիշների “զվռնեին”, երևի իրենց է հայտնի: Արդեն կեսգիշերն անց ՀՀ ոստիկանապետ գեներել-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նկատել է “ոսկե երիտասարդներին”, ում հանձնարարականով Ճանապարհային ոստիկանությունը “մեքենայաթափ” է արել “պապայի բալաներին”: Գ. Շամշյանի տեղեկություններով, նրանք մասնակցելիս են եղել ինչ-որ խնջույքի և չի բացառվում, որ մեքենաները վարել են ոչ սթափ և այդ տեղեկությունը ճշտելու նպատակով նրանք բոլորը ենթարկվելու են բժշկական փորձաքննության ու եթե պարզվի, որ նրանք եղել են ոչ սթափ, ապա պետք է բոկոտն գնան եկեղեցի, մոմ վառեն, որ մեքենաները տեղափոխվեցին տուգանային հրապարակ, որովհետև եղել են դեպքեր, երբ վարորդները ոչ սթափ վիճակում պատուհաս են դառնում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Mercedes G 55-ը հաշվառված է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակաչ 27-ամյա Կարեն ԳևորգյաՆի անվամբ, Porsce Cayenne-ը հաշվառված է Օդանավակայանի փողոցի բնակաիչ, 43-ամյա Գուրգեն Սիմոնյանի անվամբ, իսկ BMW X6 -ը հաշվառված է Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում գործող “ԵՎՐ- ՕՅԼ ” ՍՊԸ-ի հաշվեկշռում: Ի դեպ, նշված 3 ավտոմեքենաների համարանիշները “ոսկե երիտասարդները” պահում էին բեռնախցիկում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր