211652_close_icon
views-count25726 դիտում article-date 12:37 12-09-2014

Ողբերգական ավտովթար Քարակերտ գյուղում. կա 1 զոհ, 2 վիրավոր. «մեծն» քննիչը 2 ժամ է, ուշանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Քարակերտ գյուղի բնակիչ, 40-ամյա Ռաֆաել Ստեփանյանը Արգինա-Քարակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած «Газ 24» մակնիշի 34 ՍR 193 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևոր՝ Քարակերտ գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Պետրոսյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Րաֆֆի Սարգսյանը տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Քարակերտի բնակիչները՝ գյուղապետ Մհեր Հարթենյանի ղեկավարությամբ: Օպերատիվ են գործել Շտապօգնության բրիգադը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2 ժամից ավելի տևեց, մինչև դեպքի վայր ժամանեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Վոլոդյա Ղահրամանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր