211652_close_icon
views-count11901 դիտում article-date 13:24 02-09-2014

Արցախը տոնում է իր անկախության հերթական տարեդարձը. բազմահազարանոց երթը ջայլամի նման գլուխը ավազի մեջ մտցրած Ալիևին նախազգուշացնում է. ցանկացած ոտնձգություն արժանի հակահարված է ստանալու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետությունը նշում է իր անկախության 23-րդ տարեդարձը: Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տոնական միջցառումը սկսվեց Ազատության Հրապարակից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի, Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ: Բազմահազարանոց երթին մասնակցում էին նաև Հայաստանից ժամանած ԱԺ իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորներ, կառավարության անդամներ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում արցախցիներն ասում էին.«Եթե Ալիևը տեսնի այս երթը, կհասկանա, որ ցանկացած դիվերսիոն գործողություն Հայաստանի և Արցախի սահմաններին արժանի հակահարված կստանա, քանի որ արցախցին կանգնած է սահմանը պահող իր զինվորի թիկունքին»: Այնուհետ ՀՀ և ԼՂՀ նախագահները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակին, որից հետո ծաղիկներ խոնարհեցին եղբայրական գերեզմանոցում թաղված նրանց շիրիմներին: ՀՀ նախագահը [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/02/25260/]շնորհավորական ուղերձ հղեց[/url] Արցախի ժողովրդին՝ այս կարևորագույն տոնի կապակցությամբ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Արցախից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+

Նմանատիպ նյութեր