211652_close_icon
views-count56361 դիտում article-date 08:18 06-07-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ` Արցախ աշխարհից. իսկական հերոս տղերքը տեղում անառիկ են պահում սահմանը. որևէ ոտնձգություն սահմանի նկատմամբ արժանի հակահարված է ստանալու

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջնագծում սահմանը ի պատիվ Արցախի պաշտպանության բանակի սպայական կազմի և ժամկետային զինծառաողների, գտնվում է հուսալի ձեռքերում: Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մեր տղաները իրենց վստահված սահմանային հատվածը ամուր են պահում: Բազմաթիվ անգամ ազերի բաշիբոզուկները փորձել են դիվերսիոն գործողություններով ներթափանցել Արցախ աշխարհ, սակայն ամեն անգամ առյուծ-հայ զինվորների անկոտրուն պայքարի արդյունքում շանսատակ են եղել և հետ շպրտվել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպաներն ու ժամկետային զինծառայողները կրկին անգամ խոնարհվում էին հերոսաբար զոհված տղաների հիշատակի առաջ ու միաժամանակ նշում, որ թե ազերիները, թե նրանց վարձկանները իրենց հովանավորների հետ չեն կարող ծնկի բերել իրենց և նման որևէ ոտնձգություն սահմանների նկատմամբ արժանի հակահարված է ստանալու: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր