211652_close_icon
views-count1049 դիտում article-date 16:23 27-08-2014

Պաշտոնական. Սամուել ԷտոՕ-ն` «Էվերտոն»-ի ֆուտբոլիստ

«Էվերտոն»-ը պաշտոնապես հայտարարել է կամերունացի հարձակվող Սամուել Էտո’Օ-ին ձեռք բերելու մասին: «Չելսի»-ի նախկին հարձակվողը լիվերպուլյան ակումբի կազմը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով: «Մենք շատ ուրախ ենք: Հուսով եմ, որ «Էվերտոն»-ը Էտո’Օ-ի համար նոր տուն կդառնա: Մեր երկրպագուները ամեն ինչ կանեն, որպեսզի նա իրեն կարևոր խաղացող զգա թիմում: Այժմ մեզ մնում է համոզվել, որ նա գտնվում է լավ ֆիզիկական մարզավիճակում և պատրաստ է խաղալ»,- նշել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:

Նմանատիպ նյութեր