211652_close_icon
views-count14161 դիտում article-date 11:39 27-08-2014

Ոստիկանությունը պարզել է Արտաշատում «Զինագործ Նիկոլի» նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանության Արտաշատի բաժնի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի և Արտաշատի քննչական բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են օգոստոսի 25-ին Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում Արտաշատ քաղաքի բնակիչ, «Զինագործ Նիկոլի» նկատմամբ սpանության փորձ կատարա] անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արտաշատ քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 32-ամյա Խորեն Հովհաննիսյանն է, ում հայտնաբերելու համար ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ: Ինչպես ավելի վաղ Արտաշատ քաղաքից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 25-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզում: Գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել էին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Սերգեյ Գալստյանի, Արտաշատի ոստիկանության պետ Արտակ Ղազարյանի և ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ պարզել էին, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված անձը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակիչ, 51-ամյա Աբրահամ Պողոսյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, հրազենային վնասվածքները ստացել է որովայնի և ոտքի մասում և ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ որոշ ժամանակ անց Ա. Պողոսյանը, ով Արտաշատում հայտնի է «Զինագործ Նիկոլ» մականվամբ, տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ հրազենային վնասվածքները Ա. Պողսյանը ստացել էր նախորդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, երբ Մարքսի փողոցում իր տան մոտ նստած էր եղել նստարանին և անհայտ անձը կրակոցներ էր սկսել արձակել նրա ուղղությամբ: Ա. Պողոսյանը կարողացել էր փախչել, սակայն վնասվածքներ էր ստացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչները՝ քննիչ Սերգեյ Հովհաննիսյանի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել էին հրազենից արձակված 1 գնդակ և մի քանի պարկուճ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ողջ գիշեր Արարատի մարզի ոստիկանների հետ ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցներ Արմեն Խաչատրյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտյոմ Բեգլարյանը: Փաստի առթիվ քննիչ Ս. Հովհաննիսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի զնեք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Ոստիկանությունը ձեռնարկում էր օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր