211652_close_icon
views-count141842 դիտում article-date 23:59 29-03-2022

Ոստիկանությունը հսկայածավալ և բազմակողմանի ու բավականին զորեղ փաստեր հավաքելուց հետո պարզել են Արտաշատում ճանաչված «Գազի Հովոյի» նկատմամբ աղմկահարույց սպանության փորձ կատարողի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 28-ին, Արտաշատ քաղաքում հրազենի գործադրմամբ Արտաշատում հայտնի «Գազի Հովո» մականվամբ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստով ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծվել են օպերատիվ մի քանի խմբեր, որոնք աշխատել են մի քանի վարկածների ուղղությամբ:

Օպերատիվ խմբերը առանձին-առանձին ղեկավարել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Վարդան Վարդանյանը, ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանը:

Հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու գործում քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբում ներգրավված են եղել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Մասիսի, Արարատի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները՝ մարզային վարչության պետ  Սարիբեկ Ռուստամյանի  գլխավորությամբ, իսկ նշված հանցագործությունը օբյեկտիվ և լայնածավալ քննչական գործողություններ կատարելու համար Հայաստանի  քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կարգադրությամբ Արարատի մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի գլխավորությամբ ստեղծվել էր քննչական խումբ:

Ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բավականին ծանրակշիռ ստացված օպերատիվ տվյալներով հանցագործության վերաբերյալ որոշ հանգամանքներ են պարզել, ինչի արդյունքում Հ. Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Երևանի  բնակիչ, 31-ամյա Ռ. Խ.-ն, ում ամբողջական տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում:

Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝  Ռ. Խ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 28-ին, կրակոցներ էին հնչել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության ՄՍԴՈւՀԴՊՎ պետ Վահե Մուշեղյանը:

Ահազանգով ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Դավթյանի և Գագիկ Ավետիսյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև մարզի դատախազը: Մարզային քննչական վարչության պետի հանձնարականով հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանը մեկնել էր հիվանդանոց՝ տեղում պարզելու վիրավորի առողջական վիճակը: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռոստոմյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի, որովայնի և մարմնի այլ հատվածներում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել էին, որ  քաղաքացու վրա մի քանի կրակոցներ են արձակել Արտաշատ քաղաքի դրամատիկական թատրոնի մոտ, որտեղ էլ այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Հովհաննես Ղազարյանն է՝ Արտաշատում հայտնի «Գազի Հովոն»:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34 - 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարութունյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր