13540 դիտում
14:39 20-08-2014
Բժիշկները պայքարում են Ավան Առինջում դաժան ծեծի ենթարկված 37-ամյա տղամարդու կյանքի համար
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 05:20-ի սահմաններում Երևանի Շտապ օգնության 1-03 ծառայության թիվ 51 բուժբրիգադը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Ավան-Առինջ 1/7 շենքի բնակիչ, 37-ամյա Կարեն Երեմյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել 1-ին միկրոշրջանի 3/7 շենքի բակից «պոլիտրավմա» ախտորոշմամբ: Ըստ բժիշկների հայտարարության՝ վերջինս ի վիճակի չէ հայտարարություն տալու:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է սկսվել: