56884 դիտում
22:59 16-02-2019
Արտակարգ դեպք Երևանում. 33-ամյա տղամարդը դաժան ծեծի հետևանքով՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծայրահեղ ծանր վիճակում՝ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչ, 33-ամյա Ալբերտ Մարկոսյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Մարկոսյանը տանն է եղել, երբ մորը ասել է, թե «մի պահ դուրս գամ, կվերադառնամ» ու կարճ ժամանակ անց մայրը տղային հայտնաբերել է ծեծված, սակայն փորձել են տան պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերել և երբ զգացել են, որ վիրավորի վիճակը ծանրանում է, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15595 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35855 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց