211652_close_icon
views-count1618 դիտում article-date 21:20 28-11-2026

Ընտրությունների նկատմամբ չեզոք մասիսցին էլ է արդեն սրան նայում որպես նամուսի ու թասիբի հարց․ news.am


Նույնիսկ Մասիսի այն բնակիչները, որոնք նախկինում անտարբեր էին ընտրությունների նկատմամբ, այժմ դրանք ընկալում են որպես պատվի ու արժանապատվության հարց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Մասիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նորայր Հակոբյանը։

«Նույնիսկ Մասիսի այն բնակիչները, որոնք անտարբեր էին ընտրությունների նկատմամբ կամ փորձել են չեզոք դիրք գրավել, այսօր արդեն այլ կերպ են նայում տեղի ունեցողին։ Նրանց համար սա պարզապես ընտրություն չէ, այլ նամուսի ու թասիբի հարց», — հայտարարել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ «Կառուցող» դաշինքի թիմը կշարունակի նախընտրական քարոզարշավը՝ չնայած թիմի առաջնորդ Դավիթ Համբարձումյանի հնարավոր կալանավորմանը։ Հակոբյանը նշել է, որ դաշինքի անդամները որոշել են հանդիպել Համբարձումյանի հետ, քանի դեռ նա ազատության մեջ է, և քննարկել հետագա քայլերը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում․

Նմանատիպ նյութեր