23742 դիտում
21:10 10-01-2020
«Դա ինձ համար թասիբի հարց է». Արթուր Դավթյանը` Ռազմիկ Աբրահամյանի հետ հանդիպման մասին. aravot.am
[url=https://www.aravot.am/2020/01/10/1087325/?fbclid=IwAR35wC0j7bpwye5xJNopaEvUcxgl0M7dLS6hBjYgH64qMxLfyBgShcGHF4I]Aravot.am[/url]-ը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտից, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ցույց են անում ապօրինի որդեգրումների հետեւանքով երեխաներին կորցրած մայրերը: Նրանք պահանջում են կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։
Գլխավոր դատախազության ներկայացուցիչները ցուցարարներին առաջարկեցին դատախազության պաշտոնյաներից որեւիցե մեկի հետ հանդիպում, բայց նրանք հրաժարվեցին: Մայրերը պահանջում էին, որ գլխավոր դատախազն անձամբ իջնի ներքեւ եւ զրուցի ցուցարարների հետ: «Ամեն անգամ գալիս դռները թակում ենք, նա ոչինչ չի ասում, թող ժամանակ գտնի եւ գա իր դիրքորոշումը ասի»,- ասացին ցուցարարները`հավելելով, որ իրենք հանդիպումներ ունեցել են գործը քննող դատախազի, Երեւանի գլխավոր դատախազի հետ, բայց գործի վերաբերյալ նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեսակետն են ցանկանում իմանալ`իր շուրթերից:
Այն, որ գլխավոր դատախազությունը բողոքարկել է նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման մասին վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումները, ցուցարարները գլխավոր դատախազի դիրքորոշում չեն համարում: Իրենք Արթուր Դավթյանից անձամբ են ցանկանում տեսակետ լսել:
Արդյունքում, Արթուր Դավթյանն ընդունեց ցուցարարների ներկայացուցիչներին: Հանդիպմանը դատախազության այլ պաշտոնյաներ էլ են ներկա եղել: Դատախազության ներկայացուցիչները ցուցարարներին ներկայացրել են խափանման միջոցները փոխելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշումները բողոքարկելու մասին դատախազության որոշումը եւ հավաստիացրել են, դատախազությունը ցուցարարների հետ «նույն դաշտում է»: Ցուցարարները մասամբ էին բավարարվել հանդիպումից: Ասացին. «Հետագա արդյունքները տեսնելուց հետո բավարարություն կզգանք»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/01/10/1087325/?fbclid=IwAR35wC0j7bpwye5xJNopaEvUcxgl0M7dLS6hBjYgH64qMxLfyBgShcGHF4I]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2455 դիտում
17:15 13-06-2021
«Եթե ոչ ես, ապա՝ ով, նման հարց ես ինձ տվել եմ 1992թ-ին, 1997թ-ին և նման հարց ինձ տալիս եմ հիմա». Ռոբերտ Քոչարյան
Այս բաժնից
994 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ