Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը ՌԴ կառավարությունից նորագույն BMW X6 է ստացել և Մեդվեդևին առաջարկել մեքենայով տուն հասցնել. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մարզիկները Կրեմլում հանդիպել են ՌԴ նախագահ Պուտինի հետ, որը Ռիո-2016-ի Խաղերի մրցանակակիրներին պարգևատրել է մեդալներով: Բացի այդ, ոսկե մեդալ նվաճած ռուս մարզիկներից յուրաքանչյուրը ստացել է 4 մլն ռուբլի, արծաթի համար` 2,5 մլն, իսկ բրոնզե մեդալների` համար` 1,7 մլն ռուբլի:
Իսկ ՌԴ վարչապետ Դմ. Մեդվեդևը Խաղերի մրցանակակիրներից յուրաքանչյուրին BMW մակնիշի մեքենաներ է նվիրել: Բրոնզե մեդալակիները ստացել են BMW X3, արծաթե մեդալակիրները` X5, իսկ չեմպիոնները` X6: Ընդհանուր առմամբ ռուսաստանցի մարզիկները Խաղերում նվաճել են 18 ոսկե, 18 արծաթե և 17 բրոնզե մեդալներ:
Պարգևատրման արարողությունից հետո Ռիո-2016-ում 2 ոսկե մեդալ նվաճած սուսերամարտիկ Յանա Եգորյանը ՌԴ վարչապետ Դմ. Մեդվեդևին առաջարկել է իր մեքենայով տուն հասցնել:
«Մեծ հաշվով, դեմ չեմ, պարզապես ինձ մինչև ահա այն շքամուտքն է պետք», պաատասխանել է ՌԴ վարչապետը: