211652_close_icon
views-count1318 դիտում article-date 10:50 28-11-2026

Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատnւրայի հաստատումն է. Տիգրան Աբրահամյան


Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատուրայի հաստատումն է: Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատուրայի հաստատումն է, որտեղ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու առաջնորդները մշտական հարձակումների և քաղաքական հետապնդումների ներքո են:

Արևմտյան կոնկրետ երկրներն այնքան են տարված ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական պատերազմով, որ «կռիշավատ» են անում իրենց ձեռքում գործիք դարձած և նույն ՌԴ-ի դեմ օգտագործվող բռնապետին:
Հասկանալի է, չէ՞, որ իրավունքի, ազատ խոսքի, եվրոպական արժեքների և ժողովրդավարության կեղծ հռչակումների անվան տակ, նույն Արևմուտքի հովանավորչությամբ, ՀՀ-ում ուժեղացվում է բռնատիրական համակարգը, որը ծառայում է բացառապես այլոց շահերին»,- գրել է Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր