22977 դիտում
21:10 12-05-2020
Կամանդիր ջա՜ն, գիտենք որ կանգնած ես եղել պետականաշինության և բանակաշինության ակունքներում. Արամ Խաչատրյան
ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Եւ՜ ԱԺ-ում, և՜ առօրյա կյանքում Սասուն Միքայելյանն աչքի է ընկնում իր անմիջական, ջերմ և մտերմիկ բնավորությամբ։
Ամենևին չարդարացնելով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը «հոպար» բառի կապակցությամբ՝ ակամայից հիշում եմ 2016թ․ հետևյալ իրադարձությունը։
Քարոզարշավի ընթացքում ես և Սասուն Միքայելյանը Վանաձորի Թումանյան փողոցում գտնվող մեր գրասենյակից դուրս գալով՝ հասանք մինչև պատկերասրահ, որտեղ այդ պահին քարոզարշավ էր իրականացնում Էդմոն Մարուքյանը։ Տեսնելով նրան՝ մոտ 20մ հեռավորությունից Սասուն Միքայելյանը ողջունեց նրան՝ «հոպար» ասելով։ Էդմոն Մարուքյանը մոտեցավ, ջերմորեն բարևեց մեզ։
Ուստի ինձ համար անհասկանալի է Էդմոն Մարուքյանի այսօրինակ արձագանքը Սասուն Միքայելյանի անմիջական և մտերմիկ դիմելաձևին։
Հ․ Գ․ Կամանդիր ջա՜ն, գիտենք որ կանգնած ես եղել պետականաշինության և բանակաշինության ակունքներում ու շարունակում ես ազգանվեր գործդ։
Նմանատիպ նյութեր
1707 դիտում
13:10 05-03-2022
Վազգեն Սարգսյանի ավանդն անուրանալի է հայոց բանակաշինության, պետականաշինության գործում. ԵԿՄ
39009 դիտում
00:06 05-03-2021
Կործանված ուղղաթիռի մեջ է եղել նաև «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում կանգնած գեներալ - լեյտենանտ Օսման Էրբաշը
Այս բաժնից
1369 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
787 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին