211652_close_icon
views-count391 դիտում article-date 16:03 23-11-2026

ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարը անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացի ընթացքին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցերի։

Նմանատիպ նյութեր