Արման Եղոյանը և Էստոնիայի դեսպանն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի):
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հարցին, կարեւորվել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունն ու փոխայցերը:
Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորացնելու մասին:
Արման Եղոյանն անդրադարձել է մեր երկրում Եվրամիության առաքելության տեղակայմանը վերաբերող, ինչպես նաեւ վիզաների ազատականացման գործընթացներին` դրանցում ընդգծելով Էստոնիայի դերակատարությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերին: