211652_close_icon
views-count361 դիտում article-date 22:00 21-11-2026

Վահան Կոստանյանը CIHEAM Բարիի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի և Ինստիտուտի միջև համագործակցության հնարավորությունները

Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միջերկրածովյան գյուղատնտեսական բարձրագույն ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (CIHEAM) Բարիի միջերկրածովյան ագրոնոմիական ինստիտուտի տնօրեն Բյաջո Դի Տերլիցցիի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ինստիտուտի միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ կայուն գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և պարենային անվտանգության ոլորտներում։

Կարևորվել են նաև կարողությունների զարգացմանն ուղղված կրթական և վերապատրաստման ծրագրերը, ինչպես նաև փորձի փոխանակումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր