Դոնալդ Տուսկն այցելեց Սևանավանք. սպասվում է նրա շրջայցը Նորատուսի խաչքարերի համալիրում
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելեց Սևանի թերակղզու վրա գտնվող Սևանավանք վանական համալիր։
Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/981281.html]«Արմենպրեսի»[/url] թղթակիցը, ԵԽ նախագահին դիմավորեց Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, ով ներկայացրեց վանքի հիմնադրման և գործունեության պատմությունը։ Տուսկը շրջայց կատարեց վանքի և Սևանի թերակղզու տարածքով, որտեղից նրա առջև բացվեց Սևանա լճի համայնապատկերը։
Սևանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս և շրջայց է կատարելու 9֊17-րդ դարերով թվագրվող խաչքարերի համալիրում։