211652_close_icon
views-count337 դիտում article-date 19:29 16-06-2026

Հայ աշակերտները 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ են նվաճել Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում

Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հայաստանյան աշակերտներն նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ։

Ոսկե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից՝ Ռոբերտ Գեղամյանը (9-րդ դասարան), Սամվել Խաչատրյանը (10-րդ դասարան), Սոֆի Ծուլիկյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անժելա Կարապետյանը (11-րդ դասարան), Լևոն Հովսեփյանը (12-րդ դասարան), Էմմի Նազարյանը (12-րդ դասարան), Ալիկ Ղարագյոզյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Նարեկ Ղազարյանը (12-րդ դասարան)։

Արծաթե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից՝ Գևորգ Գասպարյանը (10-րդ դասարան), Ալեքսանդր Գրիգորյանը (10-րդ դասարան), Աննա Ստեփանյանը (11-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Գոռ Կարապետյանը (11-րդ դասարան), Էդվին Շահինյանը (12-րդ դասարան), «Հերացի» բժշկական քոլեջից՝ Արամ Ծատուրյանը (11-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Անի Բաղդասարյանը (12-րդ դասարան), Ժաննա Հովսեփյանը (11-րդ դասարան), Էլինա Հակոբյանը (11-րդ դասարան), Դավիթ Հովհաննիսյանը (11-րդ դասարան), Էլեն Ղազարյանը (10-րդ դասարան), Գյումրու «Ֆոտոն» վարժարանից՝ Անահիտ Հունոյանը (12-րդ դասարան)։

Բրոնզե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից՝ Արամ Մուրադյանը (9-րդ դասարան), Եվա Դարբինյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անի Համբարձումյանը (12-րդ դասարան), Լևոն Սարգսյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Մարի Առաքելյանը (10-րդ դասարան), Երևանի թիվ 148 ավագ դպրոցից՝ Ադրիանա Ավետիսյանը (10-րդ դասարան), Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոցից՝ Միլլա Հակոբյանը (10-րդ դասարան)։

Հայաստանը ներկայացնող 2 աշակերտ (Նազարյան Էմմի և Ղազարյան Նարեկ) արժանացել են Գրան պրի հատուկ մրցանակի։

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի IABO-ի եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն էին ստացել նախընթաց երկու փուլերն առցանց ձևաչափով հաղթահարած աշակերտները: Ընդհանուր առմամբ՝ օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են 7 երկրների (Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Մալազիա, Հայաստան, Ռուսաստան և Ռումինիա) 214 աշակերտներ։

IABO-ի նախորդ՝ 5-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել էր առցանց ձևաչափով, որին Հայաստանից մասնակցել էին 8 ուսումնական հաստատությունների 21 աշակերտներ և արժանացել 5 ոսկե, 9 արծաթե ու 7 բրոնզե մեդալների:

Նմանատիպ նյութեր