211652_close_icon
views-count7579 դիտում article-date 22:57 03-08-2014

Պարզվել է Երեւանում մոտոցիկլավարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մանրամասները, 20-ամյա մոտոցիկլավարը չի պահպանել անվտանգության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր՝ օգոստոսի 3-ին Երեւանում տեղի ունեցած տաքսի ավտոմեքենայի եւ մոտոցիկլետի բախման մանրամասները: Ինչպես հայտնումէ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Դեյվու մակնիշի ավտոմեքենան վարել է Երեւանի բնակիչ, 50-ամյա Արայիկ Սարիբեկյանը, իսկ «Էհսան-GY-200» մակնիշի AA 262 համարանիշի մոտոցիկլետը՝ Երեւանի բնակիչ, 20-ամյա Ռենե Կիրակոսյանը: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մոտոցիկլավարը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական եւ վարելու ժամանակ էլ գլխին չի կրել պաշտպանիչ սաղավարտ: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/03/22450/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը Երևանի Փափազյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել էին տաքսի ավտոմեքենան ու մոտոցիկլը, ինչի հեևանքով մոտոցիկլը կողաշրջվել էր: Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր