211652_close_icon
views-count1330 դիտում article-date 19:12 08-02-2021

Փետրվարի 9-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 16 հարց

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ փետրվարի 8-ին տեղի է  ունեցել  ՀՀ ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվել և հաստատվել են  Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երեք ժամ:

Փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 16 հարց:

Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մի շարք որոշումներում: Հետայսու Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով՝ «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Նմանատիպ նյութեր