211652_close_icon
views-count2740 դիտում article-date 17:36 20-07-2016

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է

Իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 20-ին ձերբակալվել է 1 անձ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ձերբակալվել է Երևանի բնակիչ, 1978թ. ծնված Հ.Թորոսյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 հուլիսի 19-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։ Կիրառված բռնությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից, ովքեր ճանաչվել են տուժող։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր