211652_close_icon
views-count649 դիտում article-date 16:18 08-11-2026

Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ, որի հետևանքով վեց մարդ է զոհվել։

«Խորապես վշտացած եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգությամբ։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։ Հայաստանն այս ծանր պահին իր համերաշխությունն է հայտնում Լեհաստանին և նրա ժողովրդին»,- գրել է Փաշինյանը X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Կրակովի կենտրոնում զանգվածային հրաձգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Վերջին տվյալներով, զոհվել է 6, վիրավորվել՝ 15 մարդ։ Կրակողը արմատական հայացքներ ունեցող 24-ամյա տղամարդ է։ Կասկածյալը նույնպես վիրավորվել է ձերբակալման ժամանակ։ Տուժել են նաև երկու ոստիկաններ։

Նմանատիպ նյութեր