3640 դիտում
22:14 11-01-2016
Լեհաստանը անհիմն մերժեց փոքրիկ հայուհու մեկնումը Կրակովի «Ամանորյա Հրեշտակ 2016» մրցույթին
2016թ. փետրվարին Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի կունենա ամենամյա մրցույթը` «Ամանորյա Հրեշտակ 2016», անվանումով, որին հրավիրված էր ՛՛Աշխարհի փոքրիկ Արքայադուստր՛՛ և ՛՛Տիեզերքի Փոքրիկ Արքայադուստր՛՛ անվանակարգերում բացարձակ հաղթող Էլեն Ասոյանը:
Այո, հայ հանդիսատեսը մեծ ուրախությամբ էր սպասում Էլենի մասնակցությանը:
Մրցույթին հաշված օրեր էին մնացել… Ամեն ինչ պատրաստ էր թռիչքի համար, սակայն… Լեհաստանի Դեսպանատունը անհիմն պատճառներով կասեցրեց փոքրիկի՝ այդքան սպասված մրցույթին մեկնումը:
Կարելի է ասել՝ Լեհաստանը չցանկացավ, որպեսզի այդ թագը և տիտղոսը գա Հայաստան:
Մրցույթից առաջ նրանք ցանկացան ծանոթանալ Էլենի կեսագրությանը ու երբ իմացան նրա նվաճումների ու հաղթանակների մասին, հաշված օրեր հետո Լեհաստանի Դեսպանատունը առանց պատճառի կասեցրեց փոքրիկի մեկնումը, մինչդեռ ծնողները հատուկ պատրաստել էին մի քանի տեսակի հագուստ, կատարվել էր մրցույթին համապատասխան ֆոտոսեսիա, որոնք , իհարկե մեծ գումարների հետ են կապված:
Այո, այստեղ կարող ենք հպարտանալ Էլենի համար, քանի որ ցանկացած մրցույթի, որին պատրաստվում է մասնակցել Էլենը, երբ իմանում են նրա նվաճումների մասին և տեսնում հայուհու գեղեցկությունը 5 տարեկանում, մի պահ խուճապի են մատնվում. սա ապացուցեց նաև Լեհաստանը:
Սիրելի հայրենակիցներ և Էլենի երկրպագուներ, Էլենը շատ էր ուզում, որ 2016թ-ին մասնակցեր այդ մրցույթին և ևս մեկ անգամ բարձրացներ Հայաստանի դրոշը, սակայն Լեհաստանի անհիմն մերժման պատճառով չկարողացավ մեկնել:
P.S
Էլեն -Հայրիկ, իսկ ինչո՞ւ չթողեցին մեզ մեկնել:
Հայրիկ - Որովհետև վախեցան, Էլեն ջան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3196 դիտում
11:27 20-01-2015
Աստված հոգիդ լուսավորի, փոքրիկ հրեշտակ. Հենրիխ Մխիթարյան
975 դիտում
11:34 22-05-2014
Գյումրիի և Կրակովի միջև համագործակցությունն անդլայնվում է
Այս բաժնից
1105 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1147 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
871 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան