ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների խոցման մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Բրյանսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձի մասին։ Ինչպես նշված է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական թելեգրամյան ալիքում՝ ուկրաինական չորս ԱԹՍ է խոցվել։
«Այս գիշեր կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի չորս անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու հերթական փորձը: Բոլոր ԱԹՍ-ները ՀՕՊ ուժերի հերթապահ միջոցներով ոչնչացվել են Բրյանսկի մարզի տարածքում», - նշված է հաղորդագրության մեջ:
Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։