211652_close_icon
views-count8141 դիտում article-date 19:31 10-10-2022

«Ընդդիմությունը պարտվել է թե’ խորհրդարանում, թե’ խորհրդարանից դուրս». Ռուբեն Հակոբյան. aravot.am

«Երբ իմացա Վեհափառի նախաձեռնած հանդիպման մասին, ոգևորվեցի, որովհետև մտածեցի, որ կբարձրացվի այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել։ Ինչպես կարող ես ինքդ բանակցել քեզ ծեծողի հետ, ինչ պետք է բանակցես»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսում ասաց նախկին պատգամավոր , հասարակական և քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը, հայտնում է Aravot.am-ը։

Նա նշեց, որ հավաքվածներից ամենաշատը Նիկոլին ատում է Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն սատարում է, որպեսզի ապացուցի, որ ինքը ճիշտ էր։

«Այդ ֆորմատով հանդիպումներից ես հեռանկար չեմ տեսնում։ Հիմա իրական ընդդիմությունը պետք է հաշվի նստի ստեղծված իրավիճակի հետ, իսկ ընդդիմությունը պարտվել է թե’ խորհրդարանում, թե’ խորհրդարանից դուրս։ Ընդդիմությունը գործել է անծրագիր, բոլոր գործողությունները եղել են իրադրային, արդյունքում ոչ մի օգուտ չտվեցին»,- հայտարարեց նախկին պատգամավորը’ հավելելով, որ նույնիսկ սեպտեմբերի 13-14-ին, երբ 40 հազար միտինգավորներ փողոց էին դուրս եկել, մենք չունեցանք պրոֆեսիոնալ ղեկավարություն, հակառակ դեպքում այսօր արդեն իշխանափոխությունը կատարված կլիներ. «Խորհրդարանական ընդդիմությունն էլ այդ ժամանակ նստել, սպասում էր, որ իշխանական խմբակցությունը թույլ տա, ստորագրություն բերի, որ վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսեն։ Բա հետո, չբերեց, բա հետո»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նմանատիպ նյութեր