Վայ գորիսեցուն, որի տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահը Սամվել Հարությունյանն է. asekose.am
[url=http://asekose.am/hy_AM/news/11/155176-vay-gorisecoun--ori-taracasrjani-inqnapastpanoutyan-komitei-naxagahe-samvel-haroutyounyann-e.html]Asekose.am[/url]-ը ներկայացնում է ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ, ազատամարտիկ, փոխգնդապետ Սուրիկ Բաղդասարյանի խոսքը.
«Որևէ մեկին պաշտպանելու կամ փնովելու նպատակ չունեմ, բայց չեմ էլ կարող հանդուրժել, երբ խեղաթյուրում են Գորիսի 3-րդ գումարտակի պատմությունը, երբ Սամվել Հարությունյանի նմանները վիրավորում են հայրենասեր ազատամարտիկների անունը, պատիվը, ոտնահարում Սյունեցուն բնորոշ ավանդույթները:
Ծնվել և ապրում եմ, ազատագրական պայքարի ավանդույթներով հարուստ Գորիս քաղաքում: Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից զենք եմ վերցրել, կազմակերպել առաջին մարտական ջոկատը մեր տարածաշրջանում, իմ ընկերների հետ մասնակցել ռազմական գործողություններին`մինչև պատերազմի հաղթական ավարտը: Քաղաքականությամբ չեմ զբաղվում: Իմ կուսակցությունը իմ մարտական ընկերներն են, իմ ժողովուրդը:
Սամվել Հարությունյանը առանց ամաչելու ներկայանում է իբրև Գորիսի` տարածաշրջանի «ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ» և ճառում` թե այս կամ այն հրամանատարը, ազատամարտիկը չի մասնակցել ոչ մի ռազմական գործողության, պատերազմի հետ կապ չունի, միայն զբաղվել է թալանով և այլն: Նման արտահայտությունները ամենից առաջ վիրավորական է հենց մեզ` ազատամարտիկներիս համար:
Գորիսի տարածաշրջանի մարտական ջոկատները միավորվել էին 3-րդ պայմանագրային գումարտակի մեջ: Ամբողջ հանրապետությունը գիտի, Ղարաբաղյան պատերազմի հրամանատարները գիտեն, թե ինչ կարևոր դեր է խաղացել այդ գումարտակը իր հրամանատարի հետ միասին ռազմական գործողությունների ընթացքում:
Տարիներ շարունակ Ս. Հարությունյանը, որտեղ որ ելույթ է ունենում, ինքը իրեն ներկայացնում է որպես «Գորիսի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ» և իր բնավորությանը համապատասխան փորձում շահարկել ինքնապաշտպանության գործը: Սա ինչ պաշտոն է, ով է հորինել այն: Գորիսում ձևավորված էր ինքնապաշտպանության խորհուրդ, որի նախագահն էր Համլետ Մկրտչյանը, տեղակալը` Միշա Խոյլունցը, մատակարարման գործը իրականացնում էի ես:
Թե ի՞նչ համանախագահ` Ս. Հարությանի մասին է խոսքը, չգիտեմ»:
Մանրամասները՝ [url=http://asekose.am/hy_AM/news/11/155176-vay-gorisecoun--ori-taracasrjani-inqnapastpanoutyan-komitei-naxagahe-samvel-haroutyounyann-e.html]այստեղ[/url]: