211652_close_icon
views-count7809 դիտում article-date 15:48 05-11-2017

Ճամբարակի 20/29 ընտրատեղամասում վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահի և Վ. Ադամյանի վստահված անձի միջև. Tert.am

Ճամբարակի 20/29 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1793 անձ։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Իրինա Աթաբեկյանը: Tert.am-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ 14:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 543 ընտրող: Ընտրությունների ընթացքին ընտրատեղամասում հետևում են նաև երկու դիտորդական կազմակերպություններ՝ «Համազգային երիտասարդական ասոցիացիա»-ն և «Ազատ երիտասարդների խորհուրդ» կազմակերպությունը: Ըստ հանձնաժողովի նախագահի`միայն մեկ հոգու մատնահետքի ճանաչման հետ կապված խնդիր է առաջացել, որն էլ կարգավորվել է: Ճամբարակում ինքնաառաջադրված Վազգեն Ադամյանի վստահված անձը՝ Թարխան Խոչոյանի մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ընտրությունները խաղաղ են ընթանում, ավելին՝ իրենք գոհ են ընտրողների ակտիվությունից։ Վազգեն Ադամյանի մեկնաբանությունից քիչ անց սակայն տեղամասում խնդիր առաջացավ ընտրողներին ուղեկցողների հետ կապված: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/11/05/Chambarak/2531281]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր