211652_close_icon
views-count4804 դիտում article-date 21:25 10-10-2026

Նոր մանրամասներ՝ Ժամկետային զինծառայողի մահվան դեպքից․ ArmLur

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, դեպքը տեղի է ունեցել դիրքում։ Զինծառայող Արմեն Ղազարյանը դիրքի ավագն է եղել՝ կոչումով սերժանտ։

Armlur.am-ին հասած լուրերի Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել սպանության հատկանիշներով։ Իրավապահները այս պահին քննում են դեպքի բոլոր հանգամանքները։
Զինծառայողը 7 ամսվա զինծառայող էր։ Նրան հայտնաբերել են իրեն ամրակցված զենքով՝ ճակատին հրազենային վնասվածքով։

Կատարվածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն․ այս պահին իրավապահները քննություն են իրականացնում տարբեր ուղղություններով։ Իրավապահների տրամադրության տակ է նաև զինծառայողի հեռախոսը։

Քննություն է իրականացվում նաև զորամասի ներսում։ Նախնական քննչական կոմիտեն հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով, և դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իսկ թե ինչ վարույթի մասին է խոսքը, նախաքննական մարմինը չէր մանրամասնել։

Նմանատիպ նյութեր