211652_close_icon
views-count460 դիտում article-date 18:29 09-10-2026

ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից

 Եվրամիությունը ժամանակավոր առևտրային արտոնություններ կտրամադրի Հայաստանին՝ տեղական արտադրողներին և արտահանողներին աջակցելու համար։

Միջոցառումներն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 10-ին․ այս մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության հայտարարությունում։

Միջոցառումները նախատեսված են 2 տարի ժամկետով և նախատեսում են ԵՄ հայկական արտահանման գրեթե 80 %-ի ժամանակավոր ազատականացում։ Սա ներառում է ռուսական սահմանափակումներից տուժած գրեթե բոլոր թարմ միրգ-բանջարեղենը և ծաղիկները, ինչպես նաև խմիչքների և ալկոհոլային խմիչքների արտահանման ավելի քան 91 %-ը։

Բրյուսելն ակնկալում է, որ ժամանակավոր առևտրային արտոնությունները «կօգնեն մեղմել հայ արտադրողների և արտահանողների առջև ծառացած դժվարությունները և կամրապնդեն Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը՝ հեշտացնելով մուտքը ԵՄ շուկա»։

Հաղորդագրությունում նշվում է, որ այս արտոնյալ ռեժիմը «նախատեսում է որոշակի պայմաններ և ներառում է պաշտպանական միջոցներ՝ ուղղված ԵՄ շուկան եվրոպական արտադրողների վրա ներմուծման բացասական ազդեցությունից պաշտպանելուն»:

Եվրահանձնաժողովը նաև պարզաբանել է, որ այս առևտրային արտոնությունները «Հայաստանի համար աջակցության ավելի լայն միջոցառումների փաթեթի մաս են»։
 
 

Նմանատիպ նյութեր