211652_close_icon
views-count1729 դիտում article-date 20:10 08-10-2026

Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի խոսքով ուշադրությունն ու համագործակցությունը շարունակական են լինելու, հետևողականորեն բարելավվելու են բազմաբնակարան շենքերի պայմաններն ու խնդրահարույց կոմունիկացիաները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աբովյան քաղաքի համատիրությունների նախաձեռնությամբ համայնքի ղեկավարի հետ անցկացվեց հանդիպում, որի ընթացքում ներկաները ամփոփեցին բնակիչ-համատիրություն-համայնքապետարան կապի արդյունքում արված լայնածավալ աշխատանքները:

Համատիրությունների ղեկավարները, բնակիչները խոսեցին բազմաբնակարան շենքերում տարաբնույթ խնդիրների հետևողական լուծման մասին՝ կարևորելով համայնքի ղեկավարի ուշադրությունն ու ոլորտային պատասխանատուների հետևողականությունը:

Գնահատելով համայնքի ղեկավարի կողմից ցուցաբերվող մշտական աջակցությունը՝ համատիրությունները հանձնեցին համատեղ  շնորհակալագիր:

Համայնքի ղեկավարի խոսքով ուշադրությունն ու համագործակցությունը շարունակական են լինելու, հետևողականորեն բարելավվելու են բազմաբնակարան շենքերի պայմաններն ու խնդրահարույց կոմունիկացիաները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր